| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
                             Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝  
Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Ս. Չիլինգարյան փողոցի ջրահեռացման, Օգոստոսի 23 և Չարենց փողոցների արտաքին ջրագծերի վերակառուցման, Վ. Ճամբարակ թաղամասի ջրագծի կառուցման, Վահան բնակավայրի արտաքին և ներքին ջրագծերի կապիտալ վերանորոգման,  ԹԹուջուր բնակավայրի  արտաքին և  ջրագծի ու ջրընդունիչի կապիտալ վերանորոգման և ջրահեռացման, Ձորավանք բնակավայրի ջրագծերի  վերանորոգման և տարածքի բարեկարգման, Այգուտ բնակավայրի ջրագծի ներքին ցանցի կառուցման, Դպրաբակ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման, Կալավան բնակավայրի ներքին ջրագծի կառուցման, Բարեպատ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման աշխատանքների» ծրագրին:Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Ս. Չիլինգարյան փողոցի ջրահեռացման, Օգոստոսի 23 և Չարենց փողոցների արտաքին ջրագծերի վերակառուցման, Վ. Ճամբարակ թաղամասի ջրագծի կառուցման, Վահան բնակավայրի արտաքին և ներքին ջրագծերի կապիտալ վերանորոգման,  ԹԹուջուր բնակավայրի  արտաքին և  ջրագծի ու ջրընդունիչի կապիտալ վերանորոգման և ջրահեռացման, Ձորավանք բնակավայրի ջրագծերի  վերանորոգման և տարածքի բարեկարգման, Այգուտ բնակավայրի ջրագծի ներքին ցանցի կառուցման, Դպրաբակ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման, Կալավան բնակավայրի ներքին ջրագծի կառուցման, Բարեպատ բնակավայրի արտաքին ջրագծի կառուցման աշխատանքների» ծրագրի  ֆինանսական հայտը:Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:Սույն որոշումը ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից: |