Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
                                 

                            Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝ 

  1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Պ. Սևակ փողոցի և Լեոյի նրբանցք, Զոր. Անդրանիկ, Ազատամարտիկների,  Իսահակյան, Մաշտոց, Նարեկացի փողոցների , Ն. Ճամբարակ թաղամասի, Թթուջուր, Գետիկ, Ձորավանք, Դպրաբակ, Մարտունի բնակավայրերի, ֆուտբոլի դաշտի և հարակից ճեմուղիների լուսավորության, ինչպես նաև համայնքապետարանի շենքի տանիքին արևային-ֆոտովոլտային կայանի տեղադրման  աշխատանքների» ծրագրին:
  2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Պ. Սևակ, Զոր. Անդրանիկ, Ազատամարտիկների,  Իսահակյան, Մաշտոց, Նարեկացի փողոցների , Ն. Ճամբարակ թաղամասի, Թթուջուր, Գետիկ, Ձորավանք, Դպրաբակ, Մարտունի բնակավայրերի, ֆուտբոլի դաշտի և հարակից ճեմուղիների լուսավորության, ինչպես նաև համայնքապետարանի շենքի տանիքին արևային-ֆոտովոլտային կայանի տեղադրման  աշխատանքների» ծրագրի  ֆինանսական հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
  4. Սույն որոշումը ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից:
 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐՅՈԺԱ ԱՎԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner