| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
                              Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝    
Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի «Բաղրամյան, Բաբաջանյան և Գ. Նժդեհի փողոցների ասֆալտապատման,  Տ. Մեծ և Պ. Սևակ, փողոցների մայթերի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնի , ԹԹուջուր, Այգուտ և Անտառամեջ բնակավայրերի ճանապարհների վերանորոգման, ճանապարհային նշանների և նշագրումների տեղադրման  աշխատանքների» ծրագրին:Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի «Բաղրամյան, Բաբաջանյան և Գ. Նժդեհի փողոցների ասֆալտապատման,  Տ. Մեծ և Պ. Սևակ փողոցների մայթերի ասֆալտապատման, ԹԹուջուր,Այգուտ և Անտառամեջ բնակավայրերի ճանապարհների վերանորոգման, ճանապարհային նշանների և նշագրումների տեղադրման  աշխատանքների» ծրագրի  ֆինանսական հայտը:Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:Սույն որոշումը ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից: |