|
22.04.26
ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
|
Մաքուր միջավայր՝ մեր միասնական ջանքերով Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ։ Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում բոլորիդ միանալ մարզի համայնքներում իրականացվող մաքրման և բարեկարգման աշխատանքներին։ Ակնկալում ենք համայնքների բնակիչների, պետական և համայնքային կառույցների, կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների ակտիվ մասնակցությանը։ Միասին կարող ենք մեր համայնքը դարձնել ավելի մաքուր, խնամված և բարեկարգ։
ՀՀ Գեղարքունիքի մարզիՃամբարակի համայնքապետարան
|
|
|
22.04.26
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում
|
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-16:00 ծառայություն կմատուցվի․ժամը 10։00-16:00,Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող ...
Մանրամասն |
|
|
02.03.26
ՀԱՅՏՆԻ Է «ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2026» ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ
|
|
Ճամբարակ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում համայնքի ակտիվ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կողմից ներկայացվել էին 3 ծրագրային առաջարկներ , որոնցից 3ն էլ անցել էին քվեարկության փուլ։ Քվեարկության արդյունքներով ներկայացված նախագծերը ստացել են հետևյալ արդյունքները՝1․ Թթուջուր գյուղի սպորտային այգու կառուցման երկրորդ փուլ —11115 դիտում, 909 հավանում (7,39%)2․ Դրախտիկ բնակավայրի հանդիսությունների սրահի ջեռուցմանապահովում— 4637 դիտում, 752 հավանում (6,11%)3․ Բազմաֆունկցիոնալ ֆուտբոլի դաշտ և բացօթյա մարզասրահ—299 դիտում, 56 հավանում (0,46%)Հաղթող ճանաչված նախագիծն է՝ Թթուջուր գյուղի սպորտային այգու կառուցման ...
Մանրամասն |
|
|
20.02.26
Մեկնարկում է «Մասնակցային բյուջետավորում-2026թ.» ծրագրի քվեարկության փուլը
|
|
Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Վաղը՝ փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ին, մեկնարկելու է «Մասնակցային բյուջետավորում-2026թ.» ծրագրի քվեարկության փուլը, որը շարունակվելու է մինչև փետրվարի 27-ը՝ ժամը 15:00-ն:Արդեն տեղեկացրել ենք, որ համաձայն սահմանված չափանիշների՝ քվեարակության փուլ է անցել բնակիչների ներկայացրած հայտ-առաջարկներից 3-ը.Թթուջուր գյուղի սպորտային այգու կառուցման երկրորդ փուլ,Դրախտիկ բնակավայրի հանդիսությունների սրահի ջեռուցման ապահովում,Բազմաֆունկցիոնալ ֆուտբոլի դաշտ և բացօթյա մարզասրահՀայտ-առաջարկների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու և քվեարկելու համար անհրաժեշտ է՝մուտք գործել Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ՝ գրանցվել chambarak.am կայքում և ...
Մանրամասն |
|
|
12.02.26
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՑՈՒՅԹ
|
|
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ ՀՀ տարբեր համայնքներում իրականացվում է «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագիրը, որի շրջանակնեում երիտասարդական խմբերին տրամադրվում է մինչև 3000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագիրն այս պահին գործում է հետևյալ մարզերի բոլոր համայնքներում՝Արարատի մարզԱրագածոտնի մարզԱրմավիրի մարզԳեղարքունիքի մարզԼոռու մարզԿոտայքի մարզՇիրակի մարզՍյունիքի մարզ 🌍 13-ից 24 տարեկա՞ն ես, ունե՞ս գաղափար, որը կարող է դրականորեն փոխել շրջակա միջավայրն ու կլիման մեր համայնքում։ Դարձի՛ր մեր համայնքի էկո-հերոսը։ ✊ Հավաքի՛ր թիմ, ...
Մանրամասն |
|
|
10.02.26
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2026
|
|
‼️📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢 Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 10-ից սկսվում է Ճամբարակ համայնքում 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը։ 📌Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել իրենց նախաձեռնությունները՝ ներբեռնելով համապատասխան հայտի ձևանմուշը Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից։ ✔ Մասնակցել կարող են ինչպես բնակիչները, այնպես էլ ՀԿ-ները, ստորաբաժանումները, նախաձեռնող խմբերը։ ✔ Նախագծերը պետք է համապատասխանեն ավագանու սահմանած առաջնահերթություններին։ 🔗 Ձևանմուշը հասանելի է այստեղ։ 🗓 Ընդունման ժամկետը՝ 12․02․2026թ․-17․02․2026թ․։ ✨Ճամբարակի համայնքապետարանը կոչ է անում բնակիչներին ակտիվ մասնակցել և ներկայացնել գաղափարներ, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը։
|
|
|
10.02.26
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
1. Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման Հայաստանի Հանրապետության գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը, վերահաստատում է ՀՀ կառավարության քաղաքական հանձնառությունը և ռազմավարական տեսլականը առաջ մղել խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ԿԽԱ հանձնառությունների իրականացման ուղղությամբ։2. Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը, հիմնվելով նախորդ երկու ԳԱԾ-ի արձանագրած ձեռքբերումների և դրանք իրագործելու ընթացքում արված հետևությունների վրա, ապահովում է իրականացված քայլերի շարունակականությունը՝ ...
Մանրամասն |
|
|
15.12.25
ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
 Ճամբարակ համայնքի սիրելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Ճամբարակ համայնքի 2026թ․-ի բյուջեի հանրային քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11։00-ին, Ճամբարակի համայնքապետարանում։ Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել քննարկմանը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |