10.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում»: Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանհգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին (լրացուցիչ 2):
|
|
12.09.25
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ-ի կողմից մշակվել է «Տեսել եմ» հարթակը։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։Նոր հնարավորություն քաղաքացիների ...
Մանրամասն |
|
13.08.25
Հնարավորություն Մարզաբնակ ուսանողներին
|
Մարզեցի ուսանո՞ղ ես, եկել ես Երևան սովորելու ապա շտապի՛ր դիմել մեզ բնակվել հարմարավետ տանը, ստանալ ոչ ֆորմալ կրթություն և բազում հնարավորություններ
Այստեղ դուք՝ ✅կբնակվեք հարամարվետ և տեխնիկապես հագեցած տանը, ✅կստանաք ոչ ֆորմալ կրթություն, ✅կստեղծեք կապեր գործարարների հետ, ✅կնպաստեք ձեր համայնքի ակտիվաացմանն ու զարգացմանը, ✅կդառնաք մրցունակ աշխատաշուկայում, ✅ձեռք կբերեք նոր ընկերներ և գաղափարակից մարդկանց։ Դիմելու համար անցի՛ր հղումով ՝ https://forms.gle/3VrvMyZZEa5Gwoe1A հեռ․՝ 098827119
|
|
24.07.25
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝Հեռուստա/ռադիո արտադրանք, Տպագիր և էլեկտրոնային նյութեր: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, ...
Մանրամասն |
|
22.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:Դասընթացները ...
Մանրամասն |
|
16.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:
|
|
11.07.25
💥ՀԱՂԹԱՆԱԿ💥💪💪💪💪💪💪
|
🏐🤾♂️Հուլիսի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որն անցկացվեց Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։• «Ա» ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։🥇Մրցաշարի առաջին խաղում ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։🥈Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։🥉Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով ...
Մանրամասն |
|
09.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։ 2025 թվականի հուլիսի 10-ին ժամը 11։00-ից 16։00 և հուլիսի 31-ին ժամը 11։00-ից 16։00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը։ Շրջիկ գրասենյակը նշված օրը տեղակայված կլինի Ճամբարակ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |