|
13.11.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի գործարարներ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ճամբարակ համայնքում նախատեսում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է աջակցել տեղական սննդամթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող բիզնեսների զարգացմանը՝ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և համապատասխան սարքավորումների տրամադրման միջոցով։ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հրավիրում է Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում գործող սննդի արտադրության և վերամշակման, հացի և հրուշակեղենի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն իրականացնող բիզնեսներին մասնակցելու իրազեկման հանդիպմանը, որը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին, Ճամբարակի համայնքապետարանի շենքում։Ծրագրին կարող են մասնակցել մինչև 10 աշխատող ունեցող, ...
Մանրամասն |
|
|
21.09.26
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ ճամբարակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:35 տարի առաջ մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ վերականգնելով անկախ պետականություն ունենալու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու և ազատ, ինքնիշխան երկիր կերտելու իր հավերժական իրավունքը: Անկախությունը բարձրագույն արժեք է, որը պահանջում է ամենօրյա աշխատանք և անսասան միասնականություն:Այս տոնական օրը առանձնահատուկ հպարտությամբ եմ ուզում ընդգծել մեր սահմանամերձ Ճամբարակ համայնքի և նրա բնակիչների անգնահատելի ավանդը հայրենիքի պաշտպանության ու ամրապնդման գործում: Ճամբարակցին միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, արժանապատվությամբ ...
Մանրամասն |
|
|
01.09.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼՒՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, Ճամբարակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա սկիզբ չէ․ Սեպտեմբերի 1-ը այն օրն է, երբ մեր համայնքի փողոցներում կրկին լսվում են երեխաների ոտնաձայները, դպրոցների պատուհաններից ներս է մտնում նորի սպասումը, իսկ մեր ընտանիքներում՝ ապագայի հանդեպ հավատը։ Այս օրը առանձնահատուկ խորհուրդ ունի նաև Ճամբարակի համար, որովհետև մեր համայնքի վաղվա օրն այսօր նստած է դպրոցական նստարանին՝ իր երազանքներով, հարցերով ու դեռ չգրված պատմությամբ։ Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ ոչ միայն բարձր գնահատականներ, այլև այնպիսի գիտելիք, որը ձեզ կսովորեցնի մտածել, ընտրել, ստեղծել ...
Մանրամասն |
|
|
31.08.26
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․․․
|
|
Հարգելի՛ ճամբարակցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,Ճամբարակ համայնքում մեծ շուքով, աննախադեպ աշխուժությամբ և բարձր տոնական տրամադրությամբ անցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը դարձավ մեր համայնքի ժամանակակից պատմության ամենավառ, ամենահիշարժան և մասշտաբային էջերից մեկը:Այս փառատոնն ունի բացառիկ ու բազմաշերտ նշանակություն Ճամբարակի համար: Այն ոչ միայն մեկտեղեց բարձրորակ երաժշտությունը, հայտնի արտիստներին ու տոնական հրավառությունը, այլև նոր, հզոր շունչ հաղորդեց համայնքի սոցիալ-տնտեսական ու զբոսաշրջային կյանքին: «Ֆեստիվառը» հիանալի հարթակ դարձավ մեր տարածաշրջանի հյուրընկալ ներուժը բացահայտելու, տեղական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու և բոլորիս մեկ միասնական ...
Մանրամասն |
|
|
11.08.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Զենիթ» ակադեմիան հիմնադրվել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) կողմից, որը միավորում է շրջանի 8 հայկական ասոցիացիաները և գլխավորում է ֆրանսահայ Գրեգուար Ատամյանը։ 2022 թվականից ի վեր Ակադեմիան Սևան քաղաքում գործարկել է ժամանակակից տեխնոլոգիական ուսուցման կենտրոն՝ Գեղարքունիքի մարզում ապահովելով բարձրորակ մասնագիտական կրթության հասանելիությունը։Դասընթացներն ուղղված են 18–55 տարեկան այն անձանց, ովքեր գործազուրկ են կամ ձգտում են ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և աշխատել էներգետիկայի ոլորտում. հատկապես մեծ ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների ներգրավմանն ու հետագա զբաղվածությանը։ Կրթական ծրագիրը հավատարմագրված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից՝ որպես այլընտրանքային ...
Մանրամասն |
|
|
07.07.26
07․07․26 «ՎԱՐՉԱՖԵՍՏ 2026». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ
|
|
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր hարթակ: Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին:Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ,Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ,Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ,Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ։Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը: Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի ...
Մանրամասն |
|
|
01.07.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2026 թվականի մայիսի 8-ին ընդունվել է «2026 թվականի կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» N 640-Լ որոշումը (https://mineconomy.am/page/3693)։ 3-ից ավել, մինչև 22 կով ունեցող տնտեսվարողները կարող են մոտենալ իրենց բնակավայրի անասնաբույժին, վերցնել անասունների հաշվառման վերաբերյալ քաղվածքը և մոտենալ Ճամբարակի համայնքապետարան։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://youtu.be/a4xHER4X_No
|
|
|
19.06.26
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
|
|
Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից հայտարարվող էլեկտրոնային աճուրդներին մասնակցելու կարգին ծանոթանալու համար, ինչպես նաև https://e-auctions.am/ կայքում գրանցվելու և աճուրդներին մասնակցելու համար ստորև տեղադրվում է ուսուցողական տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Z8jNhka0CEk։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |