04.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ՆԳ նախարարության շրջիկ գրասենյակը հունիսի 5-ին, ժամը 11։30-15։30-ն ընկած ժամանակահատվածում ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։Տեղեկացվում է ճամբարակի ազգաբնակչությանը, որ հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։Իսկ հունիսի 12-ին նույն համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ...
Մանրամասն |
|
22.05.25
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
|
Ճամբարակ համայնքի ավագանու 2025 թվականի 25.03.2025թ․ -ի N 25 -Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Ճամբարակ քաղաքի և տասնյոթ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։Առաջարկները կարող եք ներկայացնել ...
Մանրամասն |
|
09.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ, Ճամբարակի համայնքապետարանի անձնակազմը՝ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ, այցելեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված հերոսների հիշատակն անմահացնող հուշահամալիրներում։ Հավերժ փառք մեր հայորդիներին։
|
|
03.05.25
«ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ»
|
Ճամբարակ համայնքը ևս միացավ համապետական շաբաթօրյակին։
|
|
02.05.25
«ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ»
|
«Համապետական շաբաթօրյակ» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 3-ին համայնքի ողջ տարածքում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն համայնքի մաքրման գործում, մաքրել իրենց կառույցների հարակից տարածքները: Համայնքապետարանը հնարավորություն ունի տրամադրելու ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ` 0265-22255: Առողջ շրջակա միջավայր և մաքուր համայնք ունենալու պատասխանատուն բոլորս ենք: Լինենք հետևողական մեր համայնքի մաքրությանը:
|
|
30.04.25
Հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության և բուսաբուծության աջակցության ծրագրերը
|
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում եմ, որՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը ։Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/, https://mineconomy.am/page/3288Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի ապրիլի ...
Մանրամասն |
|
22.04.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։Խնդրում եմ մասնակցել հարցմանը, որը վերաբերում է համայնքներին բնորոշ տարբեր նյութերից (մետաղե, քարե, երկաթբետոնե և այլն) կոնստրուկտիվ համակարգերով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերին:Հարցմանը հնարավոր է մասնակցել՝ լրացնելով էլեկտրոնային հարցաթերթը հետևյալ հղմամբ՝https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8TAELc4d5lIaNj6vnoj86DnkJof_pahZcDK8kqo7kTnTMSQ/viewform Խնդրում ...
Մանրամասն |
|
19.03.25
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 25.03.2025 ԹՎԱԿԱՆԻ 2-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների պահանջներով.Հաստատել Ճամբարակ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 25.03.2025թ. 2-րդ հերթական նիստի հետևյալ օրակարգը՝ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |