Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.09.26 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ ճամբարակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:35 տարի առաջ մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ վերականգնելով անկախ պետականություն ունենալու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու և ազատ, ինքնիշխան երկիր կերտելու իր հավերժական իրավունքը: Անկախությունը բարձրագույն արժեք է, որը պահանջում է ամենօրյա աշխատանք և անսասան միասնականություն:Այս տոնական օրը առանձնահատուկ հպարտությամբ եմ ուզում ընդգծել մեր սահմանամերձ Ճամբարակ համայնքի և նրա բնակիչների անգնահատելի ավանդը հայրենիքի պաշտպանության ու ամրապնդման գործում: Ճամբարակցին միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, արժանապատվությամբ ... Մանրամասն
01.09.26 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼՒՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, Ճամբարակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա սկիզբ չէ․ Սեպտեմբերի 1-ը այն օրն է, երբ մեր համայնքի փողոցներում կրկին լսվում են երեխաների ոտնաձայները, դպրոցների պատուհաններից ներս է մտնում նորի սպասումը, իսկ մեր ընտանիքներում՝ ապագայի հանդեպ հավատը։ Այս օրը առանձնահատուկ խորհուրդ ունի նաև Ճամբարակի համար, որովհետև մեր համայնքի վաղվա օրն այսօր նստած է դպրոցական նստարանին՝ իր երազանքներով, հարցերով ու դեռ չգրված պատմությամբ։ Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ ոչ միայն բարձր գնահատականներ, այլև այնպիսի գիտելիք, որը ձեզ կսովորեցնի մտածել, ընտրել, ստեղծել ... Մանրամասն
31.08.26 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․․․
Հարգելի՛ ճամբարակցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,Ճամբարակ համայնքում մեծ շուքով, աննախադեպ աշխուժությամբ և բարձր տոնական տրամադրությամբ անցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը դարձավ մեր համայնքի ժամանակակից պատմության ամենավառ, ամենահիշարժան և մասշտաբային էջերից մեկը:Այս փառատոնն ունի բացառիկ ու բազմաշերտ նշանակություն Ճամբարակի համար: Այն ոչ միայն մեկտեղեց բարձրորակ երաժշտությունը, հայտնի արտիստներին ու տոնական հրավառությունը, այլև նոր, հզոր շունչ հաղորդեց համայնքի սոցիալ-տնտեսական ու զբոսաշրջային կյանքին: «Ֆեստիվառը» հիանալի հարթակ դարձավ մեր տարածաշրջանի հյուրընկալ ներուժը բացահայտելու, տեղական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու և բոլորիս մեկ միասնական ... Մանրամասն
11.08.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Զենիթ» ակադեմիան հիմնադրվել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) կողմից, որը միավորում է շրջանի 8 հայկական ասոցիացիաները և գլխավորում է ֆրանսահայ Գրեգուար Ատամյանը։ 2022 թվականից ի վեր Ակադեմիան Սևան քաղաքում գործարկել է ժամանակակից տեխնոլոգիական ուսուցման կենտրոն՝ Գեղարքունիքի մարզում ապահովելով բարձրորակ մասնագիտական կրթության հասանելիությունը։Դասընթացներն ուղղված են 18–55 տարեկան այն անձանց, ովքեր գործազուրկ են կամ ձգտում են ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և աշխատել էներգետիկայի ոլորտում. հատկապես մեծ ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների ներգրավմանն ու հետագա զբաղվածությանը։ Կրթական ծրագիրը հավատարմագրված է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից՝ որպես այլընտրանքային ... Մանրամասն
07.07.26 07․07․26 «ՎԱՐՉԱՖԵՍՏ 2026». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր hարթակ: Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին:Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ,Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ,Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ,Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ։Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը: Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի ... Մանրամասն
01.07.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2026 թվականի մայիսի 8-ին ընդունվել է «2026 թվականի կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» N 640-Լ որոշումը (https://mineconomy.am/page/3693
3-ից ավել, մինչև 22 կով ունեցող տնտեսվարողները կարող են մոտենալ իրենց բնակավայրի անասնաբույժին, վերցնել անասունների հաշվառման վերաբերյալ քաղվածքը և մոտենալ Ճամբարակի համայնքապետարան։
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://youtu.be/a4xHER4X_No

19.06.26 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ճամբարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, 
Ճամբարակի համայնքապետարանի կողմից հայտարարվող էլեկտրոնային աճուրդներին մասնակցելու կարգին ծանոթանալու համար, ինչպես նաև https://e-auctions.am/  կայքում գրանցվելու և
աճուրդներին մասնակցելու համար ստորև տեղադրվում է ուսուցողական տեսանյութի հղումը՝
https://www.youtube.com/watch?v=Z8jNhka0CEk։

22.05.26 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,Այսօր առանձնահատուկ օր է բոլորիս կյանքում։Վերջին զանգը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական տարիների ավարտը, այլ նաև նոր ճանապարհի սկիզբը՝ լի երազանքներով, պատասխանատվությամբ և մեծ հնարավորություններով։Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այսօր կանգնած եք կյանքի նոր փուլի շեմին։ Տարիներ շարունակ դպրոցը ձեզ տվել է գիտելիք, դաստիարակություն, ընկերություն և հիշողություններ, որոնք ամբողջ կյանքում ուղեկցելու են ձեզ։ Վստահ եմ, որ ձեր ձեռք բերած գիտելիքներով ու մարդկային արժեքներով արժանապատվորեն ներկայացնելու եք մեր համայնքը, որտեղ էլ լինեք։Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք հավատը ձեր ուժերի նկատմամբ, համարձակ լինեք ձեր նպատակների իրականացման ճանապարհին և միշտ պահպանեք ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 7 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner