Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.06.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏ

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️

✅Ճամբարակ համայնքում իրականացվող Մասնակցային բյուջետավորում ծրագրի՝ Առաջարկների քվեարկության փուլը մեկնարկել էր հունիսի 11-ից մինչև հունիսի 24-ը։
🕛Հետևաբար հիշեցնում ենք, որ վաղը՝ 24/06/2025-ին մինչև ժամը 18:00-ը ձեր նախընտրած առաջարկի օգտին քվեարկելու վերջին օրն է ։
Պետք է նշենք, որ Մասնակցային բյուջետավորումը մեծ հետաքրքրություն է վայելում բնակիչների շրջանում, և բնակավայրերից մեծ ակտիվություն է գրանցվել։
⏳Եթե դեռ չեք քվեարկել, ապա շտապեք. մնացել են հաշված ժամեր։
Մասնակցային բյուջետավորման քվեարկության փուլը կամփոփվի հունիսի 25-26-ը։

12.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհի բռնկման և փլուզման դեպք է գրանցվել, որը, ըստ նախնական տվյալների, առաջացել է գազի պայթյունից։Արդյունքում փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ նաև կից մուտքի բնակարանները։Փլուզման արդյունքում հունիսի 12-ի դրությամբ զոհերի թիվը հասավ 6-ի: Հունիսի 11-ին հոսպիտալացված 11 տուժածներից 8-ը բուժում են ստանում Ճամբարակի առողջության կենտրոնում, իսկ Երևանի բուժհաստատություններ տեղափոխված 3 քաղաքացիներից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել։ Մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում ... Մանրամասն
04.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ՆԳ նախարարության շրջիկ գրասենյակը հունիսի 5-ին, ժամը 11։30-15։30-ն ընկած ժամանակահատվածում ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։Տեղեկացվում է ճամբարակի ազգաբնակչությանը, որ հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։Իսկ հունիսի 12-ին նույն համայնքում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ... Մանրամասն
22.05.25 ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
Ճամբարակ համայնքի ավագանու 2025 թվականի 25.03.2025թ․ -ի N 25 -Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Ճամբարակ քաղաքի և տասնյոթ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։Առաջարկները կարող եք ներկայացնել ... Մանրամասն
09.05.25 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9

Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ, Ճամբարակի համայնքապետարանի անձնակազմը՝ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ, այցելեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված հերոսների հիշատակն անմահացնող հուշահամալիրներում։ Հավերժ փառք մեր հայորդիներին։

03.05.25 «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ»

Ճամբարակ համայնքը ևս միացավ համապետական շաբաթօրյակին։

02.05.25 «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ»
«Համապետական շաբաթօրյակ» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 3-ին համայնքի ողջ տարածքում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:
Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն համայնքի մաքրման գործում, մաքրել իրենց կառույցների հարակից տարածքները:
Համայնքապետարանը հնարավորություն ունի տրամադրելու ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ` 0265-22255:
Առողջ շրջակա միջավայր և մաքուր համայնք ունենալու պատասխանատուն բոլորս ենք:
Լինենք հետևողական մեր համայնքի մաքրությանը:
30.04.25 Հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության և բուսաբուծության աջակցության ծրագրերը
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում եմ, որՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը ։Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով  https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/, https://mineconomy.am/page/3288Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի ապրիլի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 7 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner