Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 դեկտեմբերի 2021 թվականի N 1

2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծը, լսելու հանրությանը հետաքրքրող ֆինանսական տեղեկատվությանը։ Հանրային քննարկման նպատակը համայնքի բնակչությանը տեղեկացնելն է համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հետ, որում ներառված է ծախսերի և եկամուտների ամփոփ տեղեկատվությունը։ Նախագիծը ներկայացնում էր Ճամբարակի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հակոբ Մարտիրոսյանը։ Զեկուցման մեջ նշվեց նախորդ տարվա բյուջեի հետ համեմատած ֆինանսավորման տարբերությունները, ավելացումները, ֆինանսավորման աղբյուրները և արդյունավետությունը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը հրապարակեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի բյուջետային ուղերձը, որում ներառված էին 2022 թվականին կատարվելիք ֆինանսական ծրագրերը և ֆինանսական այլ հակիրճ տեղեկատվություն։ Ներկաների կողմից ուղերձն ընդունվեց ի գիտություն։
Հանրային քննարկմանը ներկա էին JIZ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, «Ագապե Վորլդ» ՀԿ անդամներ, Ճամբարակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner