Այսօր: Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028ԹԹ. ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1 և 31-րդ հոդվածների 1-ին մասի 1.4, 1.8-րդ կետերի պահանջներով. 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառելով
    1) Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2026-2028 թվականների եկամուտների, ծախսերի քաղաքականության ներածական մասը, զարգացման հիմնական ուղղությունները, սկզբունքները:
    2) Ճամբարակ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2026-2028 թվականների վարչական և ֆոնդային մասերի ճշտված եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` ըստ հավելված 1-ի:
    3) Ճամբարակ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի պակասուրդի /դեֆիցիտի/ ճշտված ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` ըստ հավելված 2-ի:
    4) Ճամբարակ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վարչական և ֆոնդային մասերի ճշտված տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` ըստ հավելված 3-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner