26.05.22
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
|
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարում է մրցույթ (3-րդ ) փուլ՝ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող ձեռնարկությունների համար ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 15 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։ Արևային կայան ստացող փոքր ձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը փոքր ձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք ...
Մանրամասն |
|
05.05.22
Հանրային քննարկում
|
2022 թվականի մայիսի 6-ին տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում։ Օրենքների նախագծերը քննարկվելու է մարզի Ճամբարակ (14։00) և Շողակաթ(10:00) համայնքներում՝ հանրային իրազեկման շրջանակներում։
|
|
29.04.22
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից հայտարարվում է նոր, շատ հետաքրքիր «Քաղցր տուն» անվանումով նախագծի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գործող տնային տնտեսությունների աջակցմանը, վերազինմանը և տնտեսական ակտիվության մեծացմանը: «Քաղցր տուն»-ը իրենից ներկայացնում է գյուղական բնակավայրում մշտական բնակեցված առանձնատանը սննդամթերքի երեք ուղղությունների` մուրաբանների, չրերի մեղրամթերքի համալիր վերամշակման ծրագիր: Առանձնատունը պետք է ունենա արտադրության համար նախատեսված առանձնացված տարածք, անհրաժեշտ սարքավորումներ և համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին: Նախագծի ...
Մանրամասն |
|
27.04.22
ԱՊՐԻԼԻ 30-Ը ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
|
Սիրելի՛ հայրենակից, Ցանկանու՞մ ես ունենալ հզոր և զարգացած համայնք, ուրեմն ԱՊՐԻԼԻ 30- ին միացիր համապետական շաբաթօրյակին, ունեցիր քո ներդրումը համայնքի զարգացման գործում։ Համայնքի զարգացումն սկսվում է կարգապահությունից և մաքրությունից։
|
|
22.04.22
ԱՊՐԻԼԻ 30-Ը ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Սույն թվականի ապրիլի 30-ը համապետական շաբաթօրյակի օր է։ ԴՈՒ՛ՐՍ ԱՐԻ ՏԱՆԻՑ, ՄԱՔՐԻ՛Ր ՔՈ ԲԱԿԸ, ՔՈ ՀԱՄԱՅՆՔԸ
|
|
12.04.22
ՀԱՆԻ-ՄԱՆԻ (HONEY-MONEY) ԾՐԱԳԻՐ
|
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկում է «ՀԱՆԻ-ՄԱՆԻ» նախագիծը ՃԱՄԲԱՐԱԿ ԵՎ ՇՈՂԱԿԱԹ համայնքների սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։HONEY-MONEY նախագիծը միտված է համայնքներում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսությունների աջակցությանը՝ մեղվանոցային գույքի բարելավման և արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման միջոցով՝ նպաստելու համայնքներում տնտեսական ակտիվությանը:«ՀԱՆԻ-ՄԱՆԻ» ծրագրի իրականացման փուլերն են՝Փուլ 1՝ հայտերի ընդունում և շահառուների ընտրությունՓուլ 2՝ ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացի մասնակցություն և/կամ քննության հանձնումՓուլ 3՝ կարողություների գնահատումՓուլ 4՝ Պայմանագրերի կնքումՓուլ 5՝ Փեթակների տրամադրումՓուլ 6՝ Մոնիթորինգ Ծրագրի ...
Մանրամասն |
|
05.04.22
«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ»
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
|
Տեղեկացվում է, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ, հայտարարում է «Ես Կարող եմ» երիտասարդական գաղափարների նախագիծ-մրցույթ: Ունե՞ս հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ ես որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ ես սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, կիսվի՛ր մեզ հետ քո մտքերով։ Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։ Երիտասարդությունը նախ և առաջ համարձակություն է։ Ուրեմն մի՛ վախեցիր գնալ նպատակներիդ ընդառաջ, հատկապես, ...
Մանրամասն |
|
08.03.22
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղ ու անհոգ օրեր։ Սիրելի՛ մայրեր, Հայո՛ց մայրեր, Դուք եք յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը։ Ձեր սիրո և հոգատարության շնորհիվ է, որ հայ ազգը շարունակում է իր հազարամյակների պատմությունը, և միշտ շարունակելու է, քանզի հայ մայրը գիտի սերունդներ կրթել և դաստիրարակել։ Եղեք անհոգ և սիրով շրջապատված։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |