Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները: Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային աշխատանքային խմբերը։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Դիմումների վերջնաժամկետը՝ 28.02.2020թ.: