Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։
Այս կապակցությամբ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։
Դասընթացը նպատակ է հետապնդում հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։
Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման ուղղությամբ։
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։
Բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական, կարող են մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։