Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրաք Ռաֆայելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/05/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ:

 

Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 21-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների համար։

 

1. Օտարման առարկա գյուղատնտեսական կենդանիների տվյալները

Հետևյալ հղմամբ տեղադրված են գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները(այսուհետ Ցանկ): Ցանկում յուրաքանչյուր լոտի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու նույնականացման (ականջապիտակի) համարը, տարիքը, կաթնատվությունը, մեկնարկային գինը և այլն: Գույքի գնահատման գները ձևավորվել են հաշվի առնելով առկա բնութագրիչները և ներկա շուկայական արժեքները:

 

Link: https://docdro.id/FYYmMQi

2. Աճուրդի կարգը և պայմանները

2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված աճուրդային Կարգ-ինկարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

 

Լink:https://docdro.id/T6m4Upr

2.2. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված օրը, ոչ ուշ քան աճուրդը սկսվելուց 20 րոպե առաջ, մասնակիցների գրանցամատյանում գրանցման նպատակով, ներկայացնել․

  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթը,
  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը,
  • իրավաբանական անձի դեպքում՝ միասնական գրանցամատյանից կազմակերպության վերաբերյալ քաղվածքը,
  • իրավաբանական անձի լիազորված անձի դեպքում՝ գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր,
  • ֆիզիկական անձի լիազորված անձի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր։

 Գրանցված մասնակցին տրվում է գրանցման համարով մասնակցության քարտ։

2.3. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ՝կազմակերպչական հարցերովԼիլիթ Աթանայանին 012 583452, 012 528516  հեռախոսահամարներով,  իսկ Գույքի բնութագրիչների հարցերով Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997, կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru, h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:

2.4. Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդուպ մինչև աճուրդի օրվա ժամը 11։30։

 

2․5․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող Հ /հ 2470100531030000 հաշվարկային հաշվին։

  1. 3Աճուրդի քայլերը
  2. 3․1․Աճուրդի նվազագույն քայլ է սահմանվում5․000 (հինգ հազար) ՀՀ դրամը։
  3. 3․2․Մասնակիցը բարձրացնում է իր քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին:
  4. 3․3․ Յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել առնվազն մեկ քայլով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով քարտը:

 

 

 

4. Աճուրդի արդյունքների ամփոփում

  1. 4․1․ Վաճառված լոտի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
  2. 4․2․ Գույքի արժեքը (մասնակցության վճարի հաշվանցմամբ) ենթակա է վճարման ոչ ուշ քան աճուրդի օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ սույն հայտարարության մեջ նշված հաշվարկային հաշվին։
  3. 4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
  4. 4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։
  5. 4․5․ Կարգի 13-րդ և 37-րդ կետերում սահմանված դեպքերում մասնակցության վճարը չի վերադարձվում:

    Կից՝ աճուրդի կենդանիների ցանկ:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (123.1ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 7 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 3 հերթական նիստ
ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու  թիվ 1 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 10 արտահերթ նիստ՝ 3
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 9 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստ
Ճամբարակ խոշորացված համայնքում իրականացվում են 17
Ճամբարակ համայնքի ավագանու 19.09.2019թ. թիվ 7 հերթ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ
Սամանամերձ Ճամբարակում նշեցին բնակավայրի 1000-ամյա
Ճամբարակ համայնքի ավագանու 17.07.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 29.05.2019 թվականի թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի  թիվ
Ճամբարակ համայնքի ավագանու 26.04.2019թվականի թիվ 4
Ճամբարակ համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստ
Ճամբարակ համայնքի ավագանու 2019 թ-ի առաջին նիստը
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 27.12.2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ 14․12․2018
Ճամբարակ համայնքի ավագանու նիստ՝ 01.11.2018
Ավագանու նիստ՝ 18.10.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner