ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՄԲԱՐԱԿԸ ԴԱՐՁՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ 1» թեմայով ակնարկի
ՄԱԶԾ-ն (Միավորված ազգերի զարգացման ծրագիր) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցաբար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի 22 սահմանամերձ բնակավայրերում մեկնարկել է «Կայուն համայնքներ» Ծրագրի րականացումը։
Ծրագրի իրականացման ռազմավարությունն իբրև մեկնակետ ընդունում է այն մոտեցումը, որ
համայնքային զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ ներգրավվում են իրենց կյանքի վրա
ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։ Այդ իսկ նպատակով ՄԱԶԾ
«Կայուն համայնքներ» ծրագիրը՝ Ճամբարակ քաղաքում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր
իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Ճամբարակը դարձնենք կայուն համայնք» թեմայով ակնարկի
մրցույթ, որին կարող են մասնակցել գյուղի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից:
Մրցույթի անցկացումն ի թիվս այլ միջոցառումների, նպատակ ունի բնակավայրի բոլոր բնակիչներին մասնակից դարձնել և առիթ տալ ներկայացնելու իրենց դիտարկումները գյուղի զարգացման խնդիրներին, ձևակերպել գյուղի ապագայի իրենց երազանքը, վեր հանել ներկա հիմնախնդիրները (պրոբլեմները), առաջարկել դրանց լուծման ուղիներն ու առաջնահերթությունները, խոչընդոտները, գյուղի բոլոր բնակիչների համար ընդունելի արժեքները, նպատակները:
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ՄԱԶԾ-ի փորձագետների կողմից և իրատեսական առաջարկները ներառվելու են Ճամբարակ քաղաքում բնակավայրում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման շխատանքներում:
1.Աշխատանքից մեր ակնկալիքներն են.
Ճամբարակի մասին պատմական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բիզնես, կրոնական, քաղաքական, քաղաքացիական, այլ ոլորտների մասին հարուստ տեղեկատվություն,
Ճամբարակի ներկա իրավիճակի վերլուծություն Ձեր աչքերով՝
(ո՞վ եմ ես, ի՞նչ նպատակներ ունեմ, ո՞րն է իմ երազանքը, ի՞նչ եմ անում Ճամբարակի զարգացման համար, ովքե՞ր ենք մենք միասին՝ իբրև հավաքականություն, որտեղի՞ց ենք գալիս (հնուց եկած ավանդույթներ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, որո՞նք են Ճամբարակում ընդհանուր նպատակները, ի՞նչ ենք անում Ճամբարակի զարգացման համար, որո՞նք են նպաստող պայմանները, որո՞նք են խոչընդոտները, որո՞նք են Ճամբարակի բնակիչների ընդհանուր արժեքները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել, ինչո՞վ ենք նման միմյանց, ինչո՞վ ենք տարբեր, որո՞նք են մեր եկամտի հիմնական աղբյուրները, ո՞րն է ամենակարևոր ասելիքը, որ կուզեի փոխանցել հանրությանը…),
Ճամբարակում առկա հիմնախնդիրների և դրանց պատճառների վերլուծություն,
Ճամբարակի զարգացման մասին առաջարկներ, առաջնահերթությունների սահմանում և հիմնավորում,
Ճամբարակի բնակիչներին բնորոշ հատկանիշների ներկայացում (բնավորության գծեր, սովորույթներ, արհեստագործական հմտություններ և այլն),
Ճամբարակի հեղինակավոր անձինք (մարդիկ, որոնց կարծիքը կարևոր և էական է մեծամասնության համար),
Այլ համայնքների (տեղական, միջազգային) հետ համագործակցության հնարավորությունների առաջարկ և դրանց հիմնավորում:
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ։
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ է 3 (ԵՐԵՔ) ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ․ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿՎԵՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
2.Աշխատանքը կարելի է ներկայացնել ինչպես տպագիր (ոչ ավելի, քան 2 էջ), այնպես էլ՝ ձեռագիր (ոչ ավելի քան 3 էջ) 3.Աշխատանքիհանձնմանվերջնաժամկետնէ՝ հուլիսի 20-ը, երկուշաբթի, 2020 թ., ժամը 18.00:
4.Աշխատանքը ուղարկվում է էլեկտրոնային փոստով hripsime.manukyan@undp.org էլեկտրոնային հասցեով կամ +374 99 274230 հեռախոսահամարին կցված Viber-ով, WhatsApp-ով կամ Telegram-ով։
Աշխատանքի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ: