|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2026 թվականի N 1352-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատող «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 12.10.2026թ. տրված ՇԹԴ/92/27014-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրված դիմում-հայտը և ARS_002 հիմնական կայանի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով երկարաձգել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի կողմից 15.07.2026թ. տրված թիվ ՇԹ/92/32426-26 շինարարության թույլտվության ժամկետը։
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|