|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 նոյեմբերի 2026 թվականի N 1452-Ա |
ԳՈՌ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդված,ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Գոռ Մամիկոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 05-077-0002-0008 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ /2026X5RJUM/ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գոռ Մամիկոնյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող 0.3110 հա տնամերձ հողամասում ինքնակամ/2026X5RJUM/ 2020 թվականին կառուցված 69.73 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
- Քաղաքացի Գոռ Մամիկոնյանը պարտավոր է 69.73 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինության օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 61000 /վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ, համարել օրինական Գոռ Մամիկոնյանի սեփականություն:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|