|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2026 թվականի N 1223-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 15․09․2026թ․ թիվ Ե/3/2726-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում «Արա-Սուրեն» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանի կողմից թվով 7 հատ բետոնի հիմքի վրա դրված փայտե տնակների, թվով 2 հատ երկաթյա վագոն տնակների և թվով 6 հատ զրուցարանների ինքնակամ կառուցելու /տեղադրելու/ փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Արա-Սուրեն» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(790.18 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|