Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով,18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 26-րդ կետով,ՀՀ կառավարության 29.12.2005թ.թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունել «Լիլիթ»ԱՁ-ի կողմից տրված դիմումը ըստ սեփականության տեխնիկական անձնագրի կազմակերպությանը պատկանող Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող,7/ 48 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքում կատարված ներքին ձևափոխման աշխատանքներն օրինականացնելու մասին,ինչպես նաև նկատի ունենալով,որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել ինչպես նաև շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.որոշում եմ.
- Ըստ սեփականության տեխնիկական անձնագրի Ճամբարակ քաղաքի Տ.Մեծի փող.թիվ 7 բազմաբնակարան շենքի 05-002-0101-0117-001-48 կադաստրային ծածկագրով գտնվող «Լիլիթ»ԱՁ-ի կողմից կատարված ոչ բնակելի տարածքի ներքին ձևափոխման աշխատանքները՝/4 հատ ներքին դռան ապամոնտաժում,61,8քմ ընդհանուր մակերեսով 0,1սմ հաստությամբ ոչ հիմնական պատերի քանդում.,13,7քմ մակերեսով 0,1սմ հաստությամբ պատի շարվածքի իրականացում.,2 հատ տեղադրված դուռ/ ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով յուրաքնչյուր ձևափոխված դռան համար 2000 դրամ/2 դուռ/ և 13,7քմ մակերեսով պատի շարվածքի համար՝ 3000 դրամ:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 06.10.2025թվականին տրված N784-Ա որոշումը:
- Սույն որոշման ուժի մեջ է՝«Լիլիթ»ԱՁ-ին սույն որոշման ընդունման մասին իրականացնելու օրվան հաջորդող օրվանից:
|