Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1315-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2024 թվականի N 1315-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 57 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԲԵՐՏ ՋԱՎԱՏԻ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 175.98քմ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ. N510-Ն օրենքով՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2023XVDG6E/ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 2-րդ փողոցի տուն 57 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.22 հա հողամասին կից 0.08949 հա հաղամասը տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Ալբերտ Ջավատի Խառատյանի կողմից տրված դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Ալբերտ Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ-ի թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
  2. Ալբերտ Ջավատի Խառատյանին՝ ծնված 27.09.1947թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.12 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.20949հա: Հողամասի վրա կառուցված երկհարկանի 1-ին հարկի 120.8 քմ ներքին  մակերեսով և 2-րդ հարկի 114.2 քմ ներքին մակերեսով առանձնատունը, 21.1 քմ ընդհանուր մակերեսով բաց պատշգամբները և 2,5քմ մակերեսով աստիճանահարթակը, 33.6 քմ ներքին մակերեսով  թիվ 2 անասնաշենքը., 9,5քմ ներքին մակերեսով թիվ 3 անասնաշենքը.,90,2քմ ներքին մակերեսով թիվ 4 անասնաշենքը., 126.0 քմ  մակերեսով 2009թ. ինքնակամ /2023XVDG6E/ կառուցված ծածկը., 44.47 քմ ներքին և 49.98 քմ արտաքին մակերեսով 2010թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Ալբերտ Խառատյանի օրինական սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Ալբերտ Խառատյանին սեփականության իրավունքով հատկացված 0.20949 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Ինքնակամ /2023XVDG6E/ կառուցված 175.98 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց արժեքը կազմում է 111 050/ հարյուրտսնմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին, համարել օրինական Ալբերտ Խառատյանի սեփական գույք:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.92 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 27

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner