Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Արաքսյա Աշոտի Մալխասյանի դիմումը՝ սեփականութան իրավունքով իրեն պատկանող /վկայական՝ 11092020-05-0041, տրված 11.09.2020թ./ հողամասից հրաժարվելու մասին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Արաքսյա Աշոտի Մալխասյանի կողմից հողամասից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա սեփականութան իրավունքով նրան պատկանող Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-018-0127-0135 կադաստրային ծածկագրերով 10,15372 հա մակերեսով բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասը /Վարելահողը, Այլ հողատեսք/ ճանաչել որպես համայնքային սեփականություն:
- Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
- Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|