Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Զորի Նորիկի Բաբայանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Զորի Նորիկի Բաբայանին /հաշվառված` Վանաձոր, Ներսիսյան թաղամաս, 11 շենք, 3 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0233-0167 կադաստրային ծածկագրով 0.422 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0258 կադաստրային ծածկագրով 0.80074 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0405 կադաստրային ծածկագրով 0.4161 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0381 կադաստրային ծածկագրով 0.1992 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0386 կադաստրային ծածկագրով 0,1044 հա անջրդի վարելահողը, 05-002-0202-0023 կադաստրային ծածկագրով 0,3483 հա խոտհարքը, 05-002-0223-0089 կադաստրային ծածկագրով 1.108 հա խոտհարքը, 05-002-0016-0018 կադաստրային ծածկագրով 0.163 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 78646 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 11:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Զորի Բաբայանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|