Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սևան Արամայիսի Բաբայանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սևան Արամայիսի Բաբայանին /հաշվառված` Կոտայքի մարզ, Չարենցավան 3-րդ թաղամաս, 4-րդ շենք, 4-րդ բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0233-0168 կադաստրային ծածկագրով 0.4316 հա անջրդի վարելահողը, 05-002-0221-0006 կադաստրային ծածկագրով 1.6448 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0259 կադաստրային ծածկագրով 0.669 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0090 կադաստրային ծածկագրով 1.134 հա խոտհարքը, 05-002-0202-0022 կադաստրային ծածկագրով 0,341 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 83049 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 11:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սևան Բաբայանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|