Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Վարուժան Ջավադի Դալլաքյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Վարուժան Ջավադի Դալլաքյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Այգուտ բնակավայր, 3-րդ փողոց, տուն 12 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի, Վահան բանակավայրի 05-081-0143-0292 կադաստրային ծածկագրով 2․279 հա խոտհարկը, Վահան բանակավայրի 05-081-0172-0003 կադաստրային ծածկագրով 0․888 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 28173 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 09:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Վարուժան Դալլաքյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|