Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Վիկտոր Կամոյի Տավարածյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Վիկտոր Կամոյի Տավարածյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Դպրաբակ, 9 փողոց, 14 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ մակնիշի 35 UM 262 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 524532 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 31-ին ժամը 10:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Վիկտոր Տավարածյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|