|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հոկտեմբերի 2026 թվականի N 90-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 24.08.2026թ. թիվ 1071-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ․ Մեծի փող. 15/13 հասցեում գտնվող 0․00396 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 33.57 քմ ներքին և 39.55 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Հակոբ Սահակյանին:
- Քաղաքացի Հակոբ Սահակյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 13400 /տասներեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 29400 /քսանինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -14 ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|