Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Մանվել Գուրգենի Ղավալյան կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Մանվել Գուրգենի Ղավալյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Գետիկ, 4 փողոց, 42 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող GAZ 31029 մակնիշի 34 UV 479 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 178496 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 31-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Մանվել Ղավալյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|