1. Դիմումի առարկան և պահանջը.
Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանը 29.09.2026թ. դիմել է Ճամբարակ համայնքի ղեկավարին Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փոոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում կառուցված ինքնակամ շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամատույցը, քարե պարիսպը և լողավազանը համայնքի անունով օրինականացնելու մասին որոշում տրամադրելու վերաբերյալ:
2. Գործի նախապատմությունը և դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Դեռևս 07․11․2025թ․ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալի թիվ Ե/7/2591-25 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին վարձակալության իրավունքով հատկացված տարածքում հայնաբերվել է ինքնակամ կառուցված 6,0մx10,0մ չափերի նավամաույց, 5,0մx5,0մ չափերի քարե պարիսպ և 17,0մx80,0մ չափերի լողավազան, որի վերաբերյալ կազմվել է «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 10․10․2025թ․ կազմված թիվ 210 արձանագրությունը։
Կից ներկայացվել է նաև թիվ 210 արձանագրության, Արման Հակոբջանյանի անձնագրի, կառուցապաման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի և դեպքի վերաբերյալ լուսանկարների պատճեները։
ՀՀ գլխավոր դաախազության պեական շահերի պաշպանության վարչությունից 17․10․2025թ․ գրավոր տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում առկա քարե շինությունները հանդիսանում են ինքնակամ կառույցներ։
ՀՀ գլխավոր դաախազության պեական շահերի պաշպանության վարչությունից 30․10․2025թ․ գրությամբ տրամադրվել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 10․07․2023թ․ թիվ ՔՏՄ/18․9/14467-23 գրության պատճենը, ըստ որի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում առկա քարե շինությունները հանդիսանում են ինքնակամ կառույցներ։
Փաստի առթիվ 11․11․2025թ․ հարուցվել է վարչական վարույթ, իսկ 04․12․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 960-Ա որոշումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և լողավազանը ապամոնտաժելու մասին։
Միաժամանակ Արման Մարատի Հակոբջանյանը ազատվել է վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:
Արման Մարատի Հակոբջանյանը համայնքի ղեկավարի 04.12.2025թ. թիվ 960-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Վարչական դատարան (Վարչական գործ թիվ ՎԴ2/0599/05/25 )։ Դատարանի 23.12.2025 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել ընդհանուր կանոններով և նշանակվել է նախնական դատական նիստ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է ընթացքում։
Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանը 29.09.2026թ. դիմել է Ճամբարակ համայնքի ղեկավարին Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փոոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում կառուցված ինքնակամ շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամատույցը, քարե պարիսպը և լողավազանը համայնքի անունով օրինականացնելու մասին որոշում տրամադրելու վերաբերյալ:
3․ Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումները.
08.10.2026թ. Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
2026թ. հոկտեմբերի 20-ին ժամը 15։00-ին Ճամբարակի համայնքապետարանում նշանակվել է լսումներ, ինչի օրվա և ժամանակի մասին դիմումատուն պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել, չի ներկայացրել նաև միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը և ներկայացված դիմումը՝ գտնում եմ, որ 08.10.2026թ. հարուցված վարչական վարույթ ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Քննարկվող դիմումն ստացվել է 29.09.2026թ. մինչդեռ Ճամբարակ համայնքի ղեկավարի թիվ 960-Ա որոշումը կայացվել է 04.12.2025թ., ըստ որի որոշվել է չօրինականացնել, այլ ապամոնտաժել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և լողավազանը։
Նշված որոշումը 05.12.2025թ. փոստային առաքմամբ ուղարկվել է Արման Հակոբջանյանին, որն էլ անվավեր ճանաչելու պահանջով նրա ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և լողավազանը ապամոնտաժելու մասին Ճամբարակ համայնքի ղեկավարի 04.12.2025թ թիվ 960-Ա որոշման (վարչական ակտի) ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը, ինչպես նաև այն ընդունելու հիմնավորումները մանրամասն նկարագրված են որոշման մեջ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ, իսկ դ) կետի համաձայն, եթե`դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ:
Տվյալ դեպքում առկա է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և լողավազանը ապամոնտաժելու մասին Ճամբարակ համայնքի ղեկավարի չվերացված վարչական ակտ (Ճամբարակ համայնքի ղեկավարի 04.12.2025թ թիվ 960-Ա որոշում): Բացի այդ դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ (Վարչական գործ թիվ ՎԴ2/0599/05/25 ):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել՝ միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ գտնվող վարչական ակտի գոյություն ունենալու և միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով դատարանի վարույթում առկա գործ լինելու հիմքերով:
- Սույն որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
- Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: