|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2025 թվականի N 257-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը /անասնաշենքը/ քաղաքացի Մովսես Խաչատուրի Բալյանի կողմից ինքնակամ /2023SRP2TF/ կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի գյուղատնտեսական արտադրական նշանակության հողատարածքում.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
- Ճամբարակ համայնքի բնակիչ Մովսես Խաչատուրի Բալյանի կողմից Վահան բնակավայրում 4-րդ փողոց 15 անասնաշենք հասցեում 05-081-0160-0017 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի գյուղարտադրական նշանակության 0.03951 հա հողատարածքի վրա ինքնակամ /2023SRP2TF/ կառուցված 333.39 քմ ներքին և 395.1 քմ արտաքին մակերեսով շինությունը/անասնաշենքը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումը մեջ է մտնում ստորագրմանպահից ևենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(854.61 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|