Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բայրոնի փող,28/1 տուն հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.19 հա հողամասին կից 0.0066հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հրայր Մխիթարյանին,Ջեմմա Ոսկանյանին,Հեղինե Մխիթարյանին,Նարե Մխիթարյանին և Նարեկ Մխիթարյանին համատեղ բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Հրայր Ռազմիկի Մխիթարյանին՝ ծնված 18.02.1965թ.,Ջեմմա Գուրգենի Ոսկանյանին՝ ծնված 08.01.1966թ.,Հեղինե Հրայրի Մխիթարյանին՝ ծնված 10.04.1987թ.,Նարե Հրայրի Մխիթարյանին՝ծնված 03.04.1990թ. և Նարեկ Հրայրի Մխիթարյանին՝ ծնված 01.12.1991թ. համատեղ բաժնային սեփականության իրավունքով հատկացվել է 0.19 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.1966 հա: Հողամասի վրա 1990 թվականին կառուցված 117.53 քմ ներքին մակերեսով անավարտ բնակելի տունը և 14.4քմ ընդհանուր մակերեսով բաց պատշգամբները,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հրայր Ռազմիկի Մխիթարյանի,Ջեմմա Գուրգենի Ոսկանյանի,Հեղինե Հրայրի Մխիթարյանի,Նարե Հրայրի Մխիթարյանի և Նարեկ Հրայրի Մխիթարյանի համատեղ բաժնային սեփական գույք:
- Համայնքի կողմից Հրայր Մխիթարյանին,Ջեմմա ՈսկանյանիՆ,Հեղինե,Նարե և Նարեկ Մխիթարյաններին համատեղ բաժնային սեփականության իրավունքով հատկացված 0.1966 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|