Ղեկավարելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 8-16-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացիների դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ բնակավայրում գտնվող, Գուրգեն Լազյանին և Մարինե Գալստյաին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 05-031-0034-0002 կադաստրային ծածկագրով 1.8 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ գյուղ. արտադրական հողերի:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|