Ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով.,«Ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին»ՀՀ 26.12.2002թ.-ի ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով.,ՀՀ ՀՕ-64-րդ հոդվածի 2-րդ կետով ինչպես նաև հաշվի առնելով,որ Ճամբարակ համայնքի էլեկտրոնային քարտեզում առկա են անճշտություններ,որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված Լորիկ, Արթուր, Աննա Ոսկանյաններին և Գոհար Դալլաքյանին համատեղ սեփականություն հանդիսացող/վկայական՝2133576 տրված 29.05.2006թ./ Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի փողոց 1/2 հասցեում 05-002-0102-0005 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագորցվող 0,09հա հողամասին կից 0,0128հա հողամասը որպես սեփականութուն իրենց տրամադրելու, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Ուղղել և հաստատել Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի փողոց 1/2 հասցեում գտնվող Լորիկ Գառնիկի Ոսկանյանին, Արթուր Լորիկի Ոսկանյանին, Աննա Լորիկի Ոսկանյանին և Գոհար Գառնիկի Դալլաքյանին համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքի գծային չափերն ու երկրաչափական պատկերը, ինչպես նաև ճանաչել սեփականության իրավունքը 0.09հա տնամերձ հողամասին կից 0.0128հա հողամասի նկատմամբ:
- Պարտավորեցնել համասեփականատերերին ավել գրանցված և օգտագոծվող 0.0128հա հողամասի համար 900185061034 հաշվեհամարին վճարել 43100/քարասուն երեք հազար հարյուր/ ՀՀ դրամ որպես հողի կադաստրային արժեք:
- Համայնքի կողմից Լորիկ Ոսկանյանին, Արթուր Ոսկանյանին, Աննա Ոսկանյանին և Գոհար Դալլաքյանին համատեղ սեփականության իրավունքով ճանաչված 0.1028հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 22.06.2026թվականին տրված N 694-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|