Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով,26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 10-րդ փող, տուն 31 հասցեում, 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.18հա հողամասին կից 0,04106հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գեննադի Չիրկինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Գեննադի Մովսեսի Չիրկինյանին՝ ծնված 01.10.1955թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.18 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0,22106հա: Հողամասի վրա 1968-1992թթ. կառուցված մեկ հարկանի 94.22քմ ներքին և 137,63քմ արտաքին մակերեսով բնակելի տունը.,69.18քմ ներքին և 93.94քմ արտաքին մակերեսով 1965թվականին կառուցված անասնագոմը.,նույն թվականին 18.92քմ ներքին և 25.84քմ արտաքին մակերեսով կառուցված խորդանոցը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Նունե Չիլինգարյանի սեփական գույք,իսկ Գեննադի Չիրկինյանի կողմից 2023թվականին ինքնակամ կառուցված 5,30քմ ներքին և 6,48քմ արտաքին մակերեսով բնակելի տանը կից կցակառույցը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Գեննադի Մովսեսի Չիրկինյանին սեփականության իրավունքով հատկացված 0.22106 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|