|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 փետրվարի 2024 թվականի N 235-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐԱԲԱԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ,80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՐԳԵՅ ԻՇԽԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով Սերգեյ Բադալյանի դիմումը` իրեն պատկանող շինության սպասարկման տարածքը սեփականության իրավունքով հատկացնելու մասին, քանի որ Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղի 1-ին փողոց,80 հասցեում գտնվող Սերգեյ Իշխանի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքի հողհատկացման փաստաթղթերը չեն պահպանվել.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ`
- Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղի 1-ին փողոց 80 հասցեում գտնվող Սերգեյ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող շինության սպասարկման տարածքը՝ 0,08156 հա մակերեսով, սեփականության իրավունքով հատկացնել Սերգեյ Իշխանի Բադալյանին:
- Նշված հողամաuը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամաuի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամաuի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամաuը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամաuի` տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը, որը կազմում է 180000/հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
- Որոշման կատարման հսկողությունը դնել քաղշին բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դանիելյանի վրա:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.34 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|