Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Ֆրունզիկ Հակոբի Հարությունյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Ֆրունզիկ Հակոբի Հարությունյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Տ․ Մեծի փողոց, 7 շենք, 22 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող VAZ 21063 մակնիշի 36 XD 191 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի, GAZ 24 մակնիշի 33 DO 519 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 43762 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի օգոստոսի 4-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ֆրունզիկ Հարությունյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|