Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Թթուջուր բնակավայրում գտնվող 05-037-0038-0007 կադաստրային ծածկագրով 0․16158 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։ 1․2 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Դպրաբակ բնակավայրում գտնվող 05-031-0106-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 14․601 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 1․3 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Դպրաբակ բնակավայրում գտնվող 05-031-0107-0167 կադաստրային ծածկագրով 1․8 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|