Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Գևորգ Ղաբուզյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի ք.Ճամբարակի Մ․Բաղրամյան փող.34/2 հասցեում գտնվող 05-002-0073-00031 կադաստրային ծածկագրից առանձնացված համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը/ավտոտնակը/ օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Գևորգ Ղաբուզյանի կողմից կառուցված Մ․Բաղրամյան փող.34/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 0.00476 հա հողատարածքի վրա /202SRJWN4/ ինքնակամ կառուցված 22.95 քմ ներքին և 24.18 քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|