Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Նարեկ Արտակի Ստեփանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Նարեկ Արտակի Ստեփանյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Թթուջուր բնակավայր, 1-ին փողոց, 72 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող ACURA TLX 2.0 T մակնիշի 07 YF 077 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը՝ 384364 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Նարեկ Ստեփանյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|