Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 16․01․2026 թ. ՃՀԱ/102/873-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Գեղարքունիք մարզ, Ճամբարակ համայնք,Ճամբարակ քաղաք Պ․Սևակ փողոց 2/5 հասցեում գտնվող, Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում 20 մ բարձրությամբ դրոշակաձողի, դրոշակաձողի պատվանդանի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|