Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արմեն Սուրենի Առաքելյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Արմեն Սուրենի Առաքելյանին /հաշվառված` Արարատի մարզ, քաղաք Մասիս Ս. Նովա Շիրազի փողոց 2 նրբանցք, 10 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող MOSKVICH 412 IE մակնիշի 32 HA 471 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 53617 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արմեն Առաքելյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|