Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2026թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի 3 հասցեի խաղահրապարակի վերակառուցման և Սեպտեմբերի 21, Պ․ Սևակ 12 շենքերի ետնամասի բարեկարգման, Ճամբարակ քաղաքի ֆուտբոլի դաշտի և հարակից տարածքի ցանկապատի վերակառուցման, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտերի վերակառուցման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի 3 հասցեի խաղահրապարակի վերակառուցման և Սեպտեմբերի 21, Պ․ Սևակ 12 շենքերի ետնամասի բարեկարգման, Ճամբարակ քաղաքի ֆուտբոլի դաշտի և հարակից տարածքի ցանկապատի վերակառուցման, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտերի վերակառուցման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2026 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|