Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Սուսաննա Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Մարտունի, 05-063-0002-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սուսաննա Ծատուրյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026MVANHH/ ինքնակամ կառուցված 212,2 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինության արժեքը՝ 134․000 /մեկ հարյուր երեսունչորս հազար/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին, համարել Սուսաննա Ծատուրյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|