Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Վրեժ Վարդանյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում գտնվող 05-031-0034-0011 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Վրեժ Վարդանյանի կողմից համայնքային սեփականություն բնակավայրի բնակելի կառուցապատման 0.04105 հա հողատարածքի վրա /2026ZFZVAP/ ինքնակամ կառուցված 38.64 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 37․35 քմ մակերեսով ծածկը, 111․52 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 49․28 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|