|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2025 թվականի N 190-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂ. ՏՈՒՆ 132 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻԿ ՄԱՅԻՍԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 1-ին փող.տուն 132 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.16հա հողամասին կից 0.04995հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մարտիկ Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Մարտիկ Մայիսի Սարիբեկյանին՝ ծնված 02.11.1961թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.16 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.20995հա հողամաս: Հողամասի վրա կառուցված 52.32քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը,125.05քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,14.99քմ մակերեսով բաց պատշգամբը,40.2քմ ներքին մակերեսով անասնաշենքը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ճանաչել Մարտիկ Սարիբեկյանի սեփական գույք, իսկ իր կողմից կառուցված 35.52քմ ներքին և43.2քմ արտաքին մակերեսով անասնաշենքը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Մարտիկ Մայիսի Սարիբեկյանին սեփականության իրավունքով հատկացված 0.20995հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին և 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Մարտիկ Սարիբեկյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.27 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|