Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 532
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 օգոստոսի 2026 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱ ԱՂԱՎԱՐԴԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի  05-028-0014-0024 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.05971 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. 05-028-0014-0024 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
  2. Վերականգնել Արա Դանիելյանի՝ ծնված 09.04.1962թ. սեփականության իրավունքը 0.05971 հա տնամերձ հողամասի և հողամասի վրա գտնվող 79.99 քմ մակերեսով բնակելի տան 1-հարկի,79․3 քմ մակերեսով 2-րդ հարկի,30․9 քմ բաց պատշգամբի,5․49 քմ մակերեսով աստիճանահարթակի,48․72 քմ մակերեսով ավտոտնակի և 9․71 քմ մակերեսով լողավազանի նկատմամբ, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Արա Դանիելյանի սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Արա Դանիելյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.05971 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner