Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 21.04.2025թ. տրված ՀՆ/2336-25 դիմում-հայտը․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծափաթաղ, 1-ին փող., 6/1 հասցեում գտնվող, Ճամբարակ համայնքին պատկանող տարածքի 0,4կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|