Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում գտնվող, Կարո Սևանյանին պատկանող 05-002-0102-0026 կադաստրային ծածկագրով Լեոյի փողոց 7/1 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Ճամբարակ քաղաք, Լեոյի փողոց, 7/1 շինություն (0․006072 հա) և Ճամբարակ քաղաք, Լեոյի փողոց, 7/2 շինություն (0․004993 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|