Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 24.10.2024 թվականի N 105-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 14.03.2025 թվականի N 28 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
-
Համաձայն մրցութային հանձնաժողովի N 01 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 05-074-0103-0003 կադաստրային ծածկագրով 5.5 հա վարելահողի վարձակալական մրցույթի հաղթող ճանաչել Վահագ Առաքելյանին և կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2025 թվականից 2050 թվականը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 5.527.500 ՀՀ դրամ: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 45.500 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի տարեկան հողի հարկի 137%-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 33.165 ՀՀ դրամ: Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
-
Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ (900185065027) հաշվեհամարին:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|