Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Չարենցի փողոց, տուն 59 հասցեում 05-002-0089-0021 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.06 հա հողամասին կից 0.292հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-002-0089-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Գառնիկ Արամայիսի Ոսկանյանի՝ ծնված 28.09.1958թ. սեփականության իրավունքը 0.08892հա տնամերձ հողամասի և հողամասի վրա 1958 թվականին կառուցված երկհարկանի 103.3քմ ներքին և 139.42քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը.,113.4քմ ներքին և 139.42քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը.,50.6քմ մակերեսով աստիճանահարթակը.,53.0քմ ներքին և 66.02քմ արտաքին մակերեսով 1975թվականին կառուցված անասնաշենքը.,22.2քմ մակերեսով ծածկը.,6.59քմ մակերեսով պարիսպը, որոնք կառուցված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գառնիկ Ոսկանյանի սեփական գույք, իսկ տարածքում գտնվող 25.0քմ մակերեսով թիվ 4 քանդված շինության աշխատանքները համարել օրինական:
- Համայնքի կողմից Գառնիկ Ոսկանյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.08892 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|